Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում տալով իր աղբյուրներին։
Ըստ լրատվականի տեղեկատուի՝ քաղաքական գործիչները ծրագրում են բանակցությունների շրջանակներում եռակողմ հայտարարություններ ստորագրել։
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Կրեմլում բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և Փաշինյանի միջև։ Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով ստորագրված համաձայնագրերի կատարման ընթացքը։