Դադարեցվել է Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային երթուղիներից մեկի սպասարկման իրավունքը

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հոկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որի համաձայն վաղաժամկետ լուծվել են Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 23 երթուղու սպասարկման պայմանահրերը։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 65-րդ կետով, հաշվի առնելով «Երևանտրանս» ՓԲԸ-ի 02.09.2021թ. հ.Բ-0957 գրությունը.

1. Դադարեցնել «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.23 երթուղու սպասարկման իրավունքը։

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի հետ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ․23 երթուղու համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը:

3. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ լուծել ներհամայնքային միկրոավտոբուսային հ.23 երթուղու համար «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի հետ կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել