Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոնների մասին 2012 թվականի դեկտեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով սահմանված է նաև կոռուպցիոն հանցագործություններով տեղեկատվության ազատությունը:
Այսպես, դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում պետք է հնարավորինս ապահովի հատկապես կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների հրապարակայնությունը, աջակցի քաղաքացիական հասարակության ներգրավմանը կոռուպցիայի դեմ պայքարում:
Հանրային շահի առկայության պայմաններում դատախազությունը պետք է միջոցներ ձեռնարկի ապահովելու կոռուպցիոն հանցագործությունների կապակցությամբ քննվող քրեական գործերի մասին տեղեկատվության հասանելիությունը հասարակության առավել լայն շրջանակներին: Իրականացնի հանրային իրազեկմանն ուղղված քարոզարշավ՝ նպաստելու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը, խրախուսի եւ պաշտպանի կոռուպցիայի մասին քաղաքացիների՝ տեղեկություն փնտրելու, ստանալու, հրապարակելու, տարածելու ազատությունը: