Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ օգոստոսի 3-ին, նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»:
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 26-ին վերջինս ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Ֆինանսների նախարարի պաշտոնը, մինչև Խաչատրյանի նշանակվելը, զբաղեցրել է Ատոմ Ջանջուղազյանը։
Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․
Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1970թ-ի դեկտեմբերի 11-ին, Երևանում։
Կրթություն
1987-1992թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետ
1993-1996թթ.` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում
1996թ.` Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսագիտություն
Աշխատանքային գործունեություն
1995թ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ
1995-1996թթ.` ՀՀ ֆինանսների նախարարություն, գլխավոր տնտեսագետ
1996-1998թթ.` ՀՀ ֆինանսների նախարարություն, Պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ
1998-1999 թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հարկային քաղաքականության վարչության պետ
1999-2001թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ
2001-2006թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2006-2016թթ.` Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն
2008-2014թթ. Զարգացման հայկական գործակալություն, խորհրդի անդամ
2016թ. Համահայկական բանկ, խորհրդի անդամ
2016 թ. հոկտեմբերի 21-ն նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
2020-ի նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Խաչատրյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի