Ինչպե՞ս վերականգնվեց փախստականի կարգավիճակը

Վ.Խաչատուրյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության` միգրացիոն պետական ծառայության 15.07.2011թ. թիվ Մ-136/11-Փ որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք միգրացիոն պետական ծառայությանը Վ.Խատատուրյանի` ՀՀ փախստականի կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

02.12.1988թ–ին Վ.Խաչատուրյանն իր ընտանիքի հետ միասին բռնագաղթվել է Հայաստան։ Հայաստան ժամանելուն պես դիմել են պետական լիազոր մարմնին ապաստան ստանալու խնդրանքով և հաշվառվել որպես փախստական։ 15.07.2011թ. ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությանը թիվ Մ-136/11-Փ որոշմամբ Վ.Խաչատուրյանի փախստականի կարգավիճակը դադարեցրել է։

Ըստ 15.07.2011թ. թիվ Մ-136/11-Փ որոշման` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 2011թ. հունիսի 17-ի թիվ 25/01-42711 գրության` Վ.Խաչատուրյանի հայրը և մայրը համապատասխանաբար 11.02.2003թ. և 30.01.2002թ. ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր։ Ծնողների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ նրա 18 տարին լրացած չի եղել։

Դատարանը գտել է, որ սույն իրավահարաբերությունների վրա «Փախստականների մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելի չեն` հետևյալ պատճառաբանությամբ:

11.02.2003թ. գործող խմբագրությամբ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի վերջին պարբերությունն ունեցել է հետևյալ շարադրանքը. «Անչափահաu փախuտականները կորցնում են փախuտականի կարգավիճակը, եթե ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց որդեգրում են Հայաuտանի Հանրապետության կամ oտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները փախuտականներ են կամ քաղաքացիություն չունեցող անձինք»։ Ակնհայտ է, որ նշված հոդվածը փախստական երեխայի ծնողների քաղաքացիություն ձեռք բերելու հիմքով փախստականի կարգավիճակը դադարեցնելու դրույթ չի նախատեսում։ Այսինքն, նշված հոդվածով փախստականի ծնողների քաղաքացիություն ձեռք բերելու փաստի հիմքով փախստականի կարգավիճակը կորցնելու որևէ իրավահարաբերություն չի կարգավորվել։ Այնուհետև, 03.03.2004թ. խմբագրությամբ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 27.11.08 ՀO-211-Ն oրենք) 20-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանվել է հետևյալը` Փախuտական երեխաները կորցնում են փախuտականի կարգավիճակը, եթե oրենքով uահմանված կարգով նրանց ծնողները ձեռք են բերում Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն, կամ նրանց որդեգրում են Հայաuտանի Հանրապետության կամ oտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները քաղաքացիություն չունեցող անձինք են կամ Հայաuտանի Հանրապետությունում փախuտականի կարգավիճակ uտացած oտարերկրյա քաղաքացիներ։

Նշված հոդվածի տառացի մեկնաբանման արդյունքում Դատարանը գտել է, որ փախստական երեխան իր փախստականի կարգավիճակը կարող է կորցնել, եթե նրա փախստական ծնողները ձեռք կբերեն ՀՀ քաղաքացիություն։ Հայցվորի ծնողները 11.02.2003թ. և 30.01.2002թ. ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր, իսկ այդ պահին էլ գործող օրենսդրությունը փախստականի կարգավիճակը դադարեցնելու որևէ դրույթ չէր նախատեսում, որը կապված կլիներ փախստականի ծնողների քաղաքացիություն ձեռք բերելու հետ։ Այլ կերպ ասած, 03.03.2004թ. խմբագրությամբ վերը նշված օրենքի ուժի մեջ մտնելու պարագայում Հայցվորը հանդիսացել է փախստական, իսկ նրա ծնողները` ՀՀ քաղաքացիներ:

Սույն գործով դատարaնը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել