Այսօր՝ ապրիլի 1-ին, ոստիկանները Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի դիերը։
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են ոստիկանությունից։
Նախնական զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն եղել։
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։