5.000 դոլարի գողացված զարդի դիմաց ստացել է 1.400.000 դրամ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի  ծառայողները մայիսի 1-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1985 թ. ծնված Միքայել Դ.-ին: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ վերջինս խոստովանել է իր մեղքը: Միքայել Դ.-ն ապրիլի 23-ին բաց դռնից մուտք գործելով 1967 թ. ծնված Օհան Հ.-ի տուն՝ գողացել է տարբեր տեսակի ոսկյա զարդեր` շուրջ 5.000  դոլար արժողության, և այն գրավադրել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում  գտնվող գրավատանը, որի դիմաց ստացել է 1.400.000 դրամ: 

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել