Մայիսի 1-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պատրաստելու և աճեցնելու կասկածանքով բաժին են հրավիրել 1964 թ. ծնված Հասմիկ Ի.-ին:
Զննությամբ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսի 19 ցողուն: Հասմիկ Ի.-ն հայտարարել է, որ դրանք աճեցնում է 1986 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Խ.-ն:
Արմեն Խ.-ն բաժնում խոստովանել է, որ նշված կանեփանման բույսի ցողունները ինքն է աճեցրել՝ հետագայում որպես թմրամիջոց օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net