Նաթելլա Կ.-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 11.05.2012թ. վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայցադիմումով հայցվորը նշել է, որ 04.06.2012 թվականին ստացել է ՀՀ ճանապարհային ոստիկանության 11.05.2012թ-ին ընդունված որոշումը, համաձայն որի` 27.04.2012 թվականին` ժամը 14։55-ին, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի տեսախցիկը արձանագրել է խախտում՝ գերազանցած էր 40 կմ/ժ սահմանված արագությունը 18կմ/ժ-ով։ Արագությունը գերազանցելու համար ենթարկվել է վարչական տույժի՝ 10 000 դրամ տուգանքի չափով։
Քանի որ 40 կմ/ժ արագությունը սահմանափակող «Առավելագույն արագություն սահմանափակում» 3.24 նշանը տեսանելի չէր իր համար՝ տեղադրված է եղել այնպես, որ այն՝ ծածկվել է ծառի սաղարթով, ապա գտնում է, որ խախտման մեջ բացակայում է հանցակազմը։ Հարկ է համարում նշել, որ վերոնշյալ նշանը տեսանելի դարձնելու համար 29.05.2012թ.-ին կատարվել էր ծառահատում։
Գործի քննության ընթացքում ձեռք բերված և դատարանին ներկայացրած ապացույցներով հիմնավորեց, որ պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներով չի հաստատվում 2012թ. ապրիլի 27-ին Ռուբինյանց փողոցում տեղադրված «Առավելագույն արագության սահմանափակում 40կմ/ժ» ճանապարհային նշանը տեսանելի լինելու փաստը:
Ուստի դատարանը վճռեց Նաթելլա Կ.-ի հայցը բավարարել։ Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 11.05.2012թ. թիվ 1200062720 որոշումը։
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: