ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «Եվս մի ՍՈՒՏ
Ինձ ասացին, որ վերջին շաբաթներին այս աղյուսակը լայն տարածում է գտել համացանցում և սոցցանցերում: Տեղեկացնեմ, որ այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում: Այն երբեք նույնիսկ բանավոր չի քննարկվել, էլ ինչ մնաց` շրջանառվեր:
Իսկ դպրոցներում մեր երեխաներին սովորեցնելու ենք առողջ և անվտանգ ապրելակերպը, ինչպես վերջին տասը տարիներին, որ ունենանք առողջ հասարակություն։ Նաև սովորեցնելու ենք մեդիագրագիտություն, որ տարբերեն սուտը, ստուգեն տեղեկատվությունը և չտրվեն կեղծիքների։
Այս հերյուրանքի մասին տեղեկացրեք բոլոր նրանց, ովքեր ապատեղեկատվության հետևանքով հայտնվել են մոլորության մեջ»,-գրել է նա և հրապարակել նշված լուսանկարը: