Փորձել են «Երևան սիթի» հանրախանութից գաղտնի հափշտակել սննդամթերք

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Գրիգոր Մ.-ի և Նազիկ Մ.-ի:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրար հետ նախնական համաձայնության գալով` գողություն կատարելու դիտավորությամբ «Երևան սիթի» հանրախանութից փորձել են գաղտնի հափշտակել սննդամթերք և կենցաղային պարագաներ:

Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի՝ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով: իսկ նույն օրենսգրքի 177-րդ հոդվածի գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`գողությունը, որը կատարվել է՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել