Վիճակագրության ծառայությանը սահմանված կարգի խախտմամբ տեղեկություն ներկայացնելու հետևանքները

Պետական վիճակագրություն իրականացնող ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ստանալ հավաստի վիճակագրական տվյալներ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Իրավաբանական անձանց, oտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելու համար նախատեսված է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 20 000 դրամի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 դրամի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել