Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված երկամսյա կալանաքը չի վերացվի: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։
Նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանք է ընտրվել 2013 թվականի մարտի 5-ի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net