63-ամյա քաղաքացու տան խուզարկությամբ թմրանյութ են հայտնաբերել

Հուլիսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հարուցված քրեական գործի շրջանակում, խուզարկել են Հայանիստ գյուղի 63-ամյա մի բնակչի տունը և կից օժանդակ շինությունները։ Տան հյուրասենյակում գտնվող պայուսակից հայտնաբերվել է 6,5 գրամից ավելի չորացված, մանրացված կանեփանման զանգված:

Տանտերը հայտնել է, որ հայտաբերվածը պատկանում է իր 62-ամյա հյուրին: Հյուրը ևս հայտնել է, որ զանգվածը պատկանում է իրեն, քաղել է

Հայանիստ գյուղի հարակից դաշտում աճած կանեփի թփերից՝ իր անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել