Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արթուր Սարգսյանի 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության դրական արդյունքը`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արթուր Սարգսյանին պարգևատրել 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության արդյունքի (95 տոկոս) հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»։