– Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
Նշենք, որ սաղմնավորված, սակայն դեռ չծնված ժառանգի առկայության դեպքում ժառանգության բաժանումը կարող է կատարվել միայն նրա ծնվելուց հետո:
Անչափահասների շահերի պաշտպանության նպատակով ժառանգության բաժանման վերաբերյալ համաձայնությունը կազմելուն կամ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը պետք է մասնակցի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը:
Կենտրոն տարածքի նոտար
Մարինե Մանուկյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net