Ո՞րն էր փախստականի կարգավիճակը կորցնելու պատճառը

Արտակ Մարդյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության 20.01.2012թ.թիվ Մ-149/12-Փ որոշումն անվավեր ճանաչելու և որպես դրա հետևանք վերջինիս պարտավորեցնելու ընդունել բարենպաստ վարչական ակտ` վերականգնել Արտակ Մարդյանի Հայաստանի Հանրապետությունում փախստականիկարգավիճակը, պահանջներիմասին։

Որպես իր պահանջի հիմնավորում հայցվորը դատարան է ներկայացրել թիվ AA003073 ճամփորդական փաստաթուղթը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի 24.01.2011թ. թիվ 01/07/120-12 գրության, Ծառայության 2012թ. հունվարի 20-ի թիվ Մ-149/12-փ որոշման պատճենները, փախստականի ընտանիքի թիվ 002416 վկայականը։

30.12.1988 թվականին Արտակ Մարդյաննի րնտանիքի հետ միասին բռնագաղթվել է Հայաստան, որտեղ սահմանված կարգով իրենց համար լրացվել է «Հաշվառման թերթիկ», տրվել է «Փախստականի ընտանիքի քարտ» և «Փախստականի ընտանիքի վկայական»։ Ինքը փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնում հաշվառվել է որպես փախստական` ստանալով` Փ003018 փախստականիվ կայականը։

Ծառայությունը 20.01.2012 թվականիթիվ Մ-149/12-Փ որոշմամբ դադարեցրել է իր փախստականի կարգավիճակը, պատճառաբանելով, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 2011թ.դեկտեմբերի 16-ի թիվ 25/01-88281 գրության համաձայն` իր ծնողները 25.04.2002 թվականին ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն։ Ծնողների քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ իր 18 տարին լրացածչիեղել։ Բացիդա, 07.12.2009 թվականին տրվել է թիվ AA 005087 ճամփորդական փաստաթուղթ:

Դատարանի վերլուծությամբ՝ 03.03.1999 թվականին ընդունված «Փախստականների մասին» ՀՕ-288 ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանվել է, որ անչափահաս փախստականները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որդեգրում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները փախստականներ են կամ քաղաքացիություն չունեցողան ձինք։ 03.03.2004 թվականին ընդունված և 15.04.2004 թվականին ուժի մեջ մտած ««Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե օրենքով սահմանված կարգով նրանց ծնողները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ նրանց որդեգրում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները քաղաքացիություն չունեցող անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիներ»։

Ուստի դատարանը վճռեց Արտակ Իգորի Մարդյանի հայցը` ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել