Յուրաքանչյուր տարի վարկային կազմակերպության գործունեությունը ստուգվում է աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից, որին նշանակում է վարկային կազմակերպությունը:
Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում:
Վարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում, մամուլում հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացությունը:
Վարկային կազմակերպությունները պարտավոր են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:
Վարկային կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություններ՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և հաճախականությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net