Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության ուսումնական պարապմունքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:

Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:

Հ.Գ. Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/688632151984290/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել