ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հանրապետական կենտրոնական հավաքակայանի տարածքում պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ն տեղադրել է ջրի դիսպենսերներ (քուլեր)՝ զորակոչիկներին անվճար խմելու ջրով ապահովելու համար։
Սա կարևոր է համաճարակաբանական տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս պահպանել սանիտարական կանոնները, զերծ մնալ կուտակումներից, օգտվել մեկանգամյա օգտագործման բաժակներից, ինչպես նաև՝ երաշխավորված է խմելու ջրի անվտանգությունը»։
