Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդին այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը, եթե շենքի և հողամասի սեփականատերերը նույն անձն է:
Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի մասի վաճառքի դեպքում ձեռք բերողին է անցնում հողամասի այն մասի սեփականության իրավունքը, որը նախօրոք առանձնացված է, իսկ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին oրենքով սահմանված կարգով: Այս դրույթը չի տարածվում բազմաբնակարան շենքերի կամ ստորաբաժանված շենքերի վրա:
Եթե հողամասը, որի վրա գտնվում է անշարժ գույքը, սեփականության իրավունքով չի պատկանում անշարժ գույքի վաճառողին, ապա հողամասում գտնվող անշարժ գույքի վաճառքը թույլատրվում է առանց այդ հողամասի սեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակասում նման հողամասի oգտագործման համար oրենքով կամ պայմանագրով սահմանված պայմաններին:
Այդպիսի անշարժ գույքի վաճառքի դեպքում գնորդն oգտագործման իրավունք է ձեռք բերում հողամասի համապատասխան մասի նկատմամբ նույն պայմաններով, ինչ ուներ անշարժ գույքը վաճառողը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net