Երևանի ավագանու անդամ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Մի բան ասեմ՝ արդեն կծիծաղեք, բայց ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է
Բայց նկարը դրա մասին չէ. մեկ անգամ ասել էի, որ այնքան են կեղծել, որ արդեն մոռացել են, թե երբ ինչ են կեղծել, և սկսել են իրենք իրենց հակասել: Երբ փորձում էին հիմնավորել, թե ինչու օրենքի խախտումով մրցույթ չի հայտարարվում, իսկ պաշտոնակատարը չի փոխվում, անհավատալի կերպով «հորինեցին», թե իբր կառավարության այս որոշումը բուհերի վրա չի տարածվում: Իսկ երբ արդեն ռեկտորի մրցույթ էին հայտարարում, նախարարը իր հրամանում ստիպված «հիմք է ընդունում» կառավարության ՆՈւՅՆ որոշումը (էն, որ չէր տարածվում):
Չէ, չէ, ի՞նչ հանցագործություն, հերթական «անփութությունը» էլի…
Ի՞նչ ասես այս մարդկանց…
Մրցույթի ապօրինի լինելու մնացած բոլոր անհերքելի հիմքերի մասին առանձին կխոսեմ»: