Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, 8 ապաքինված: Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 531 հաստատված դեպք, որոնցից 249-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով»։