ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի սպառող,
հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի թեժ գծով ստացված մեծաքանակ հեռախոսազանգերը, հարկ ենք համարում տեղեկացնել.
սպառողների և տնտեսվարողների միջև հարաբերությունները, ապրանքի հետ վերադարձի, գումարի հետ ստանալու կամ օնլայն խանութներից օգտվելու հետևանքով առաջացած խնդիրների վերահսկողությունը չի գտնվում տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում և տեսչական մարմինը չունի այդ հարաբերություններին միջամտելու գործիքներ: Դրանք կարգավորվում են իրավական դաշտում»: