Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուսներ, որոնք կաշխատեն սեղմված բնական գազով, վարորդները կվերապատրաստվեն

Նախօրեին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հեռավար կապի միջոցով նախամրցութային հանդիպում է ունեցել« Երևանի ավտոբուսային ծրագրի» հիսունվեց հայտատուների հետ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հանդիպման ընթացքում հայտատուները բարձրացրեցին գնումների ընթացակարգին և ավտոբուսների տեխնիկական չափորիշներին առնչվող հարցեր: Մրցույթային փաթեթներն էլեկտրոնային տարբերակով կներկայցվեն ս/թ-ի հունիսի 12-ին:

Երևանի ավտոբուսային ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով, որի արդյունքում Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուսներ, որոնք կաշխատեն սեղմված բնական գազով: Կիրականացվի նաև վարորդների վերապատրաստում:

Նախատեսվում է նաև կնքել պայմանագիր մրցույթում հաղթած կազմակերպության հետ, որը կիրականացնի ավտոբուսների տեխնիկական սպասարկումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել