Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերի և մինչև 18 տարեկան երեխաների տեղափոխման վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 8-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է՝
1) Մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերը և նեղ մասնագիտական կանչեր ապահովող բժշկական կազմակերպությունների հերթապահությունների ժամանակացույցը՝ համաձայն N1 հավելվածի,
2) Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի կողմից ապահովվող մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության դեպքերն ու ծավալները՝ համաձայն N2 հավելվածի,
3) Այրվածքային վնասվածքներով մինչև 18 տարեկան երեխաների տեղափոխման ալգորիթմը՝ համաձայն N3 հավելվածի,
4) Մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության միջոցով մինչև 18
տարեկան երեխայի տեղափոխման թերթիկի ձևը, համաձայն N4 հավելվածի,
5) Երեխայի տեղափոխման գրանցամատյանի ձևը՝ համաձայն N5 հավելվածի:

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի կողմից մանկական արագ արձագանքման ծառայության (մանկական սանավիացիա) ապահովման դեպքերն ու ծավալները

1. Հիվանդ և(կամ) անհաս նորածինների մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության մատուցում Շիրակի մարզի և Սպիտակ քաղաքի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին և տեղափոխում Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք համապատասխան ՀՀ Առողջապահության նախարարի 2019թ. հուլիսի 17-ի No1961-Լ հրամանի Հավելված 3-ում նշված ցուցումների դեպքում, բացառությամբ նույն հավելվածի 1 կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված ցուցումների:
2. Հիվանդ և(կամ) անհաս նորածինների մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության մատուցում Շիրակի մարզի և Սպիտակ քաղաքի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին և տեղափոխում` Առողջապահության նախարարի 2019թ. հուլիսի 17-ի No1961-Լ հրամանի Հավելված 3-ում նշված մասնագիտական այլ բաժանմունքներ` նույն հավելվածի 1 կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված ցուցումների դեպքում, տեղափոխումները նախապես համաձայնեցնելով ընդունող բաժանմունքի վարիչի կամ պատասխանատուի հետ:
3. Հիվանդ և(կամ) անհաս նորածինների տեղափոխում Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից Երևանի մասնագիտացված այլ բաժանմունքներ հետևյալ դեպքերում, տեղափոխումները նախապես համաձայնեցնելով ընդունող բաժանմունքի վարիչի կամ պատասխանատուի հետ.
1) 1200 գրամից ցածր քաշ
2) Երկարատև արհեստական շնչառությունից հետո չկայունացած ռեսպիռատոր դիսթրես սինդրոմ
3) Ձգձգված սեպտիկ ընթացքով նորածիններ
4) Բնածին արատներ, որոնց դեպքում պահանջվում է անհետաձգելի վիրահատական միջամտություն կամ բուժում նեղ մասնագիտական բաժանմունքներում
4. Մինչև 18 տարեկան երեխաների մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության մատուցում Շիրակի մարզի և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի երեխաների բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններին և տեղափոխում Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
5. Մինչև 18 տարեկան երեխաների մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության մատուցում Շիրակի մարզի և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի երեխաների երեխաներին և տեղափոխում ավելի բարձր մակարդակի մանկաբուժական /վիրաբուժական կամ համապատասխան մանկական նեղ մասնագիտացված ծառայություն ունեցող բժշկական կազմակերպություն հետևյալ դեպքերում.
1) Վիճակներ որոնք պահանջում են III մակարդակի վերակենդանացման բաժանմունքում բուժում
2) Շնչական անբավարարություն 3 աստիճանի,
3) Շոկ 3 աստիճանի,
4) Կոմա` անկախ էթիոլոգիայից,
5) Պոլիտրավմա և մոնոտրավմա ծանր աստիճանի , գնահատված ըստ սանդղակի
6) Սրտի բնածին արատներ
ա. կրիտիկական աորտալ ստենոզ,
բ. թոքային զարկերակի կրիտիկական ստենոզ,
գ.աորտայի կրիտիկական կոարկտացիա և/կամ աորտայի ընդհատված աղեղ,
7) Սրտի ռիթմի խանգարումներ`
ա.վերփորոքային տախիկարդիա /հեմոդինամիկ կայուն վիճակ/,
բ. փորոքային առիթմիաներ /հեմոդինամիկ կայուն վիճակ/, գ. AV լրիվ պաշարում
8) Սուր սրտային անբավարարություն,
9) Միոկարդիտ,
10) Պերիկարդիտ և / կամ սրտի տամպոնադա,
11) Ինֆեկցիոն էնդոկարդիտ (շարժվող վեգետացիայով)
12) Թթվածնաթերապիայի պայմաններում 75%-ից ցածր սատուրացիա
13) Մենինգոէնցեֆալիտ,
14) Էպիլեպտիկ ստատուս,
15) Միելիտ,
16) Իշեմիկ ինսուլտ,
17) Գիյեն- Բարեի համախտանիշ
18) Ծանր թունավորումներ
19) Նյարդավիրաբուժական անհետաձգելի հիվանդություններ
20) Այրվածքներ և այրվածքային շոկ, համաձայն սույն հրամանի N3 հավելվածով հաստատված ալգորիթմի
6. Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի կողմից մանկական և նորածնային արագ արձագանքման արտագնա կանչ է տրվում Երևանի երրորդ մակարդակի բժշկական կազմակերպություններում գործող արագ արձագանքման անհետաձգելի ծառաությանը այն դեպքերում, եթե Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում բուժում ստացող ծանր երեխայի տեղափոխման ռիսկը բարձր է կամ տեղափման ենթակա չէ և/կամ կարիք ունի տեղում անհետաձգելի բժշկական օգնության, որը ապահովելու համար անհրաժեշտ է այլ մասնագետների ներգրավում:

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել