Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներին տարկետում կտրվի

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» նախագիծը։

Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տարկետում կտրվր սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների։

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային  զորակոչը տարկետում կտրվի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների։

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրվի  մինչև 2021 թվականի ամառային  զորակոչը` Անդրանիկ Համլետի Կարապետյանին։

Նախագծի հիմանավորման մեջ նշվում է, որ  ՀՀ հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել