Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև սույն տարվա դեկտեմբերի 31-ը․ Արայիկ Հարությունյան

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սոպարտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հիշում եք, որ ս.թ. մայիսի 07-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունած որոշմամբ 176 մլն դրամ տրամադրվել է Երևանի օլիպմիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար։

Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև սույն տարվա դեկտեմբերի 31-ը։ Առաջին հարկում կգործի գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, ինչպես նաև նախատեսվում է ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար։

Կառույցը լինելու է նոր լուծումներով և հագեցածվածությամբ, արդիական կահավորանքով միանգամայն տարբերվող շինություն։ Նշեմ նաև, որ այս տարվա ընթացքում արդեն վերանորոգվել և արդիականացվել է քոլեջի բուֆետը, որը մատակարարում է որակյալ սնունդ (Արտ-լանչ ընկերության կողմից), կաթսայատունը:

Առաջիկայուն նախատեսվում է նաև հիմնովին վերանորոգել ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի դահլիճները, որով կարդիականացվի մարզահամալիրը»,-գրում է նա:

На изображении может находиться: небо, дерево и на улицеНа изображении может находиться: один или несколько человек и в помещении
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել