Վարչապետի որոշմամբ Արա Նազարյանը նշանակվեց ԱԻ նախարարի առաջին տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Նազարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել