Արարատի ոստիկանները 46-ամյա տղամարդու տանը ապօրինի հրացաններ են հայտնաբերել

Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության և Վեդիի քննչական բաժնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Ուրցալանջ գյուղի բնակիչներից մեկն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին 46-ամյա տղամարդու տունը՝ հայտնաբերելով գործարանային համարներով «ԻԺ» և «ՏՕԶ» տեսակի ապօրինի հրացաններ՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։ Հայտնաբերված զենքերը առգրավվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել