Հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է քրեական պատասխանատվություն

Բավականին տարածված երևույթ է հարկերը չվճարելը, դրանք թաքցնելը:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի` «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուuափելը oրենuդրությամբ նախատեuված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիuացող պարտադիր այլ փաuտաթղթեր չներկայացնելու կամ նշված փաuտաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է առանձնապեu խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ հինգից տաuը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:

Uույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տաuնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իuկ առանձնապեu խոշոր չափ է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնհինգհազարապատիկը գերազանցող գումարը»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել