Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղերձով դիմել է ժողովրդին։ Իր ելույթի սկզբում նա ներկայացրեց նոր կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ վերջին տվյալները։

Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1201 է, բուժվածները՝ 402-ը, մահվան դեպքերը՝ 19-ը: Նա նշեց, որ մահացած անձինք ունեցել են բազմաթիվ ուղեկցող հիվանդությունները։

Փաշինյանը ներկայացրել է նաև կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների արդյունքները։

«Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու, մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ։ Մենք չենք կարող անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում»,-նշել է Փաշինյանը և ավելացրել․ «Մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի։ Եթե այդպես չվարվենք և համակեցության նոր կանոնններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով ու հանգեցնել հումանիտար աղետի։ Իմ առաջարկած հայտնի կարգախոսը չի փոխվում․ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ելույթի տեքստային տարբերակն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել