Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործն ըստ Ա. Դավթյանի մեղադրանքի:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Ավանգարդ-Մոթորս» ՍՊԸ-ի շինարարության բաժնի պետ և ղեկավարվելով Երևան քաղաքի նախկին «Երիտասարդական պալատի» տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները, այնտեղից և նոր կառուցվող շենքի հիմնահորից հանված շինարարական աղբը` քարը, բետոնը, հողը և այլ ժայռաբեկորները, առանց համապատասխան թույլտվության, չունենալով անգամ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի և ՀՀ Բնապահպանության Կոտայքի տարածքային տեսչության համաձայնությունը, չպարզելով Երևան-Սևան ավտոճանապարհի 5-րդ հատվածի ձախակողմյան հարակից ձորի պատկանելիությունը, ինչպես նաև այդ տարածքով անցնող կոմունիկացիոն համակարգերի առկայությունը, հրահանգել է ՍՊԸ-ի վարորդներին վերը նշված աղբը տեղափոխել և այտեղ լցնել, որի արդյունքում «Երևան-Ջուր» ՓԲԸ-ին պատճառվել է 5.730.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Մեղադրանքը առաջադրվել է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի, այն է՝ ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափի վնաս է պատճառել:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net