Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Լուսինե Բ.-ի:
Վերջինիս մեղադրվում է նրանում, որ 2012թ. մայիսի 17-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 2-րդ տարածքի 100 տան բակում Մեսրոպ Մ-ի, վերջինիս աներորդու` Էդգար Բ.-ի և զոքանչի` Սեդա Օ-ի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագելէ վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որին միջամտել է նաև Մեսրոոպ Մ.-ի կինը` Լուսինե Բ.-ն և վերջինս, իր մոտ եղած ծալովի դանակով, դիտավորությամբ, մի քանի հարվածներ է հասցրել Մեսրոպ Մ.-ի կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի շրջանում` նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություոն չհեռանալու մասին;
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net