Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արթուր Յ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբերի 19-ին մոր հետ կնքել է ձևական պայմանագիր և նրա անվամբ հաշվառել ավտոմեքենան: Այնուհետև տաքսի ծառայություն մատուցելով` ստացել է եկամուտներ, երեք ամսից ավելի ժամանակով չարամտորեն խուսափել է դստերը դատարանի վճռով սահմանված ալիմենտը վճարելուց:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net