Բնակարանային գողություն կատարած 51-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել

Հունվարի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Թալանել էին Էրեբունի 1-ին զանգվածի 85-րդ փողոցի տներից մեկը։ Գողոնը կենցաղային տարբեր իրեր էր։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Բնակարանային գողության բացահայտման ուղղությամբ ձեռնարկած հետևողական միջոցառումների արդյունքում Էրեբունու քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին հանցագործությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։

Տեղեկությունների իրացման արդյունքում Նոր Արեշի 36-րդ փողոցում հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Երևանի 51-ամյա մի բնակիչ։ Նա տվեց խոստովանական ցուցմունք։ Տարածքային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել