100 հազար դրամից սկսած մինչև 5 միլիոն դրամ․ որքա՞ն պետք է վճարեք համարանիշերի համար

Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանում կատարված փոփոխությունների՝ 2016 թվականից սկսած ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները նվազել են։

Այսպես՝
1. 150.000 (բացի` YX+-XXX, XY+-XXX, XXX+-YX և XXX+-XY չափորոշիչներից), 250.000, 400.000 և 600.000 դրամ արժեք ունեցող տարբեր տառեր պարունակող համարանիշերի արժեքները նվազել են և կազմել է համապատասխանաբար 100.000, 150.000, 250.000 և 500.000 դրամ.

2. 1.500.000 դրամ արժեք ունեցող 0X+-00X, X0+-00X, 00X+-0X և X00+-0X չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազել է և կազմել 1.000.000 դրամ.

Ինչպես նաև՝

1) 1.500.000 դրամ արժեք ունեցող XX+-XXX և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազել է և կազմել 1.000.000 դրամ,

2) 3.000.000 դրամ արժեք ունեցող 0X++00X, X0++00X, XX+-XXX, 00X++0X, X00++0X և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազել է և կազմել 2.000.000 դրամ,

3) 8.000.000 դրամ արժեք ունեցող XX++XXX և XXX++XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազել է և կազմել 5.000.000 դրամ:

Կարող ենք առցանց հարցում ուղարկել և ստուգել Ձեր ցանկացած համարանիշի առկայությունը՝ մուտք գործերով այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել