Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, տեղի ունեցավ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով հերթական դատական նիստը:
Պատասխանող կողմը կրկին չէր ներկայացել դատական նիստին, ներկա չէր նաև նրա ներկայացուցիչը:
Նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանը, նշեց, որ նիստը կշարունակվի առանց պատասխանող կողմի:
Նշենք, որ 2-րդ նախագահը Սիլվա Համբարձումյանից 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում:
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել դատարան զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Հայցադիմումը դատարան է մուտք եղել 2018 թվականի նոյեմբերի 13-ին, այն ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ …»: