Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետևյալ տասնհինգօրյա դրույքաչափերով.
1. Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար`10000 դրամ
2. Ավտոբուսների համար` ա) մինչև 13 նստատեղով` 20000 դրամ,
13-ից մինչև 30 նստատեղով` 40000 դրամ
30 և ավելի նստատեղով` 60000 դրամ
Բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար
ա) մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ` 15000 դրամ
բ) 1,5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ` 25000 դրամ
գ) 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ` 40000 դրամ
դ) 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ`65000 դրամ
ե) 10-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ` 80000 դրամ
զ) 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ`110000 դրամ
է) 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ` 150000 դրամ:
Աղբյուրը` Իրավաբան.net