Ամանորյա մոտիվներով. Ախ, կանայք, կանայք կամ թոշակառուի ննջասենյակից կատարված գողության հետքերով

Հունվարի 4-ին, ժամը 13.30-ին, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մի բնակիչ՝ թոշակառու, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը իր տան ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր, 28.000 դրամ, 100 ԱՄՆ դոլար և 2.000 ՌԴ ռուբլի` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի մի բնակչուհի:

 

Գողոնն առգրավված է:

 

Կատարվում է հետաքննություն: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել