Դատարանը կարող է խորթ զավակներին ազատել խորթ հորն ու խորթ մորը պահելու պարտականությունից

Օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ հայրը և խորթ մայրը, որոնք դաստիարակել ու պահել են իրենց խորթ զավակներին, իրավունք ունեն դրա համար անհրաժեշտ բավարար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից դատական կարգով պահանջելու ապրուստի միջոց, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից (նախկին ամուսիններից)։ Այս դրույթ սահմանում է ՀՀ ընտանեկան օրենսգիրքը 85 հոդվածը:

 

 

Նույն օրենսգրքի նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատարանը կարող է խորթ զավակներին ազատել խորթ հորն ու խորթ մորը պահելու պարտականությունից, եթե վերջիններս հինգ տարուց պակաս են դաստիարակել կամ խնամել նրանց, ինչպես նաև, եթե նրանք պատշաճ ձևով չեն կատարել խորթ զավակներին պահելու և դաստիարակելու իրենց պարտականությունները։

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել