Որպես կանոն ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները կարող են ժամկետից շուտ արձակվել, եթե նրանք ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվում են ոչ պիտանի ժամկետային զինվորական ծառայության համար:
Այն զինծառայողները, որոնց ծառայության ժամանակաշրջանում ընտանեկան դրության փոփոխման հետևանքով օրենքին համապատասխան առաջացել է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք, զորացրվում և գրանցվում են որպես պահեստազորայիններ:
Աղբյուրը`Իրավաբան.net