Չինական ժամանակագրական համակարգը հայտնվել է երեք հազար տարի առաջ, շատ ավելի վաղ, քան եվրոպական Աստղաբանությունը, սակայն միայն վերջերս է այն դարձել Արևմտյան կենդանակերպի միասնական համակարգի լուրջ մրցակից:
Ի տարբերություն Աստղաբանության, որը կանխատեսումներ է իրականացնում ըստ արևի, մոլորակների ու աստղերի գտնվելու վայրի, չինական օրացույցը հիմնված է տարվա փուլերի վրա: Տասներկուամյա ցիկլի յուրաքանչյուր տարի ունի մի որոշակի կենդանու անուն:
Հեռավոր Արևելքում տարածված է, որ այդ կենդանիները հնարավորություն ունեն շնորհել որոշակի հատկություններով այն մարդկանց, ովքեր ծնվել են տվյալ տարում: Կան բազմաթիվ առասպելներ, որոնք բացատրում են չինական հորոսկոպի կենդանակերպերի ծագումը:
Ահա դրանցից առավել տարածվածը:
Մի անգամ Բուդդան հրավիրում է իր ծննդյան օրը բոլոր կենդանիներին, որոնք իրենք կցանկանային գալ: Եկան 12 կենդանիներ: Օրը ցուրտ էր, իսկ Բուդդային հասնելու համար անհրաժեշտ էր անցնել լայն գետը: Շարքում կանգնած յուրաքանչյուր կենդանու Բուդդան տվեց մեկ տարվա կառավարման իրավունք:
Առաջինը եկավ առնետը: Նրան բաժին ընկավ տասներկուամյա ցիկլի առաջին տարին: Չնայած ականատեսները հավաստում են, որ առաջինը հասել է ցուլը, իսկ առնետը, որը չի ցանկացել թրջվել, խնդրել է նրան իրեն տանել մեջքին, իսկ բարի ցուլը չի մերժել: Մինչ ցուլը թափահարում էր իրեն, որպեսզի Բուդդային ներակայանա պատշաճ տեսքով, առնետը արագ առաջ է անցնում և առաջինը հասնում Բուդդային:
Երրորդը տեղ է հասնում վագրը:
Հանդիսատեսները, հիացած հետևելով վագրի և ցուլի մրցակցությանը, չեն նկատում, թե ով է չորրորդը հասնում Բուդդային՝ կատո՞ւն, թե՞ ճագարը: Այդ իսկ պատճառով արևելյան տարբեր ժողովուրդների մոտ տարբեր մոտեցում է չորրորդ տարվա տիրակալի հետ կապված:
Հինգերորդը վիշապն էր, վեցերորդը՝ օձը, յոթերորդը՝ ձին:
Ճապոնական հորոսկոպի համաձայն՝ ձիու անցնելուց հետո մառախուղ իջավ գետի վրա, և հանդիսատեսները կրկին չիմացան՝ ով հասավ ութերորդը՝ այծը՞, թե՞ ոչխարը:
Իններորդը կապիկն էր, որ միայն միջոցառման ապահովությունը ստուգելուց հետո մտավ ջրի մեջ:
Տասներորդն աքաղաղն էր, որն ուշացավ, քանի որ իր բազմանդամ ընտանիքին բացատրում էր, թե ինչպես պետք է ապրեն իր բացակայությամբ:
Տասնմեկերորդը շունն էր, որը իր տնային գործերը հազիվ ավարտելուց հետո հասավ միջոցառմանը:
Եվ վերջապես վերջին տասներկուերորդը վարազն էր:
Այսպես ընտրվեցին չինական տասներկուամյա ցիկլի բոլոր տարիների «կառավարիչները», որոնք այդուհետ կառավարում են հերթականությամբ՝ չխախտելով մեկը մյուսի կառավարման հերթը:
Հ.Գ. Այս տարվա «կառավարիչը» օձն է:
Աղբյուրը` Իրավաբան.net