Որպես կանոն ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով` շրջիկ արկղի միջոցով:
Ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն:
Կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկությունն օրենքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում և կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:
Կալանավորված անձանց պահելու վայրերում քվեարկությունը կազմակերպում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրելու իրավունք ունեցող անձանց թվից:
Կալանավորված անձանց պահելու յուրաքանչյուր վայրի համար քվեարկության սկիզբը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովն այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:
Աղբյուրը`Իրավաբան.net