Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1979 թ. ծնված Մհեր Խ.-ին, որը հունիսի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net