Նվեր ընդունելու արգելքը

Նվեր ընդունելու արգելքը

 

Օրենքը կարգավորում է հանրային ծառայողի և պաշտոնատար անձի կողմից նվեր ստանալու և ընդունելու որոշակի սահմանափակումներ, մասնավորապես` համաձայն «¦Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի `

 

 

1. Հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ, բացառությամբ`

 

1) պաշտոնական միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների, պարգևների և կազմակերպվող հյուրասիրության.

 

2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի.

 

3) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում։

 

2. Հիշատակված հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիսացող անձի: Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը մասնավորապես չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերը, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին։

 

3. Եթե վերը նշված 1-3-րդ կետերում սահմանված գույքային ոչ սպառողական նվերը իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա`

 

1) վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողն իր նախաձեռնությամբ նվերը տրամադրում է բարեգործության, կամ

 

2) այդ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունը և գույքագրվում է որպես այդպիսին:

 

4. Եթե հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված, սակայն 3-րդ մասով չնախատեսված նվերն իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը այդ մասին հայտնում է իր վերադասին:

 

Թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել