Թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը կասեցնելու և դրան մասնակցող անձանց բացահայտելու նպատակով մաքսային մարմինները, յուրաքանչյուր առանձին դեպքում, օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների հետ ունեցած պայմանավորվածության համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օգտագործում են «վերահսկելի մատակարարման» մեթոդը, այսինքն` թույլատրում են իրենց հսկողության ներքո ապօրինի շրջանառության մեջ մտցված թմրամիջոցների ու հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն, արտահանում Հայաստանի Հանրապետությունից կամ տարանցիկ փոխադրում դրա տարածքով:
Վերահսկելի մատակարարման մեթոդի օգտագործման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում քրեական գործ չի հարուցվում այն անձի նկատմամբ, որն իրականացնում է թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը, իսկ ընդունած որոշման մասին մաքսային մարմիններն անհապաղ տեղյակ են պահում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
Վերահսկելի մատակարարման մեթոդը կարող է կիրառվել նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք հանցագործության համար հանդիսացել են միջոց կամ գործիք, ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով և ենթակա են վերացման` ն օրենքով նախատեսված դեպքերում:
Աղբյուրը`Իրավաբան.net