Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոման Զ.-ի:
Վերջինսի մեղադրանք էր առաջադրվել այն բանաի համար, որ նա, 2012 թ. հոկտեմբեր ամսին անչափահաս Գայանեի հետ վերջինիս համաձայնությամբ սեռական հարաբերություն էր ունեցել:
Մինչ դատաքննությունը սկսվելն ամբաստանյալ Ռոման Զ.-ն միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խարհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցել է արագացված կարգով դատաքննություն անցնակցնելու հետևանքները, առաջադրված մեղադրանք իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը վՃռեց ամբաստանյալ Ռոման Զ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման` 6/վեց/ ամիս ժամկետով, որը նա պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net