Ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի

Որպես կանոն եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, ընդ որում, նրա գտնվելու վայրը հայտնի չէ, քրեական հետապնդման մարմինն իրավունքն ունի որոշում կայացնել այդ անձին ձերբակալելու մասին:

 

Ձերբակալելու մասին որոշումն ի կատար ածելիս հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազն անմիջապես տեղյակ են պահում համապատասխան որոշումը կայացրած քրեական հետապնդման մարմնին:

 

Ի դեպ, ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի:

 

Ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրվի, կամ վերջինս պետք է ազատ արձակվի:

 

Կասկածյալին նշված ժամկետում կարող է մեղադրանք չառաջադրվել, եթե նա արգելանքի վերցվելու պահից 72 ժամվա ընթացքում իր նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոց չընտրելու հետևանքով ազատվել է արգելանքից:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել