Երբեմն պատահում է, որ դատարան հայց է ներկայացվում ոչ պատշաճ պատասխանողի դեմ, այսինքն` այն անձի, որն իրականում պարտավորություններ չունի հայցվորի նկատմամբ, դեռ ավելին. պատահում է նաև, որ հայցը ներկայացվում է ոչ պատշաճ հայցվորի կողմից:
Ի՞նչ անել:
Դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ, պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով:
Եթե հայցվորը համաձայն չէ իրեն ուրիշ անձով փոխարինելուն, ապա այդ անձը կարող է գործին մասնակցել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ:
Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:
Անպատշաճ կողմին փոխարինելուց հետո գործի քննությունն սկսվում է սկզբից:
Աղբյուրը` Իրավաբան.net